HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծառայությունների ոլորտում 8% աճ է գրանցվել

2017-ի մարտին ծառայությունների ոլորտի ծավալը կազմել է գրեթե 108 մլրդ դրամ։ Նախորդ տարվա մարտ ամսվա համեմատությամբ այն աճել է 8%-ով։ 

Ոլորտում ամենամեծ ծավալն ապահովվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության շնորհիվ՝ կազմելով գրեթե 25 միլիարդ կամ ամբողջի 23%-ը։ Ծառայության այս ոլորտին հաջորդում է մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ոլորտը՝ 19 մլրդ դրամով։  

Ծառայության ոլորտի բոլոր ենթակառուցվածքներում տոկոսային աճ է գրանցվել, իսկ ամենաշատը՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 21%։ Ամենացածր աճն արձանագրվել է կրթության ոլորտում՝ ընդամենը 1%։ 

Գծապատկերում առանձնացրել ենք այն ենթակառուցվածքները, որտեղ մարտ ամսվա ընթացքում ամենամեծ ծավալային աճն է գրանցվել.

Համաձայն հրապարակված վիճակագրության՝ ծառայությունների ոլորտն ընդգրկում է 10 տեսակ, որոնք էլ իրենց հերթին բաժանված են գրեթե 3 տասնյակ ենթակառուցվածքների։ 

Եթե առանձնացված կերպով դիտարկենք ծառայության ոլորտի բոլոր ենթակառուցվածքները, ապա պետք է փաստենք, որ ամենամեծ կշիռն ունի վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպումը։ Ի դեպ, շահումով խաղերի կազմակերպման ծառայությունը ամենամեծ ծավալ ունեցող ոլորտներից է։        

Ծառայության ոլորտի 5 խոշոր ենթակառուցվածքները և մարտ ամսին դրանց գրանցած ցուցանիշները ներկայացված են այս գծապատկերում.

2017թ. առաջին եռամսյակում ծառայությունների ոլորտի ամենամեծ ծավալը գրանցվել է հենց մարտին՝ նախորդ երկու ամիսների ցուցանիշները գերազանցելով գրեթե 10 միլիարդ դրամով։

Լուսանկարը՝ pinterest.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter