
Ավագանու թեկնածուն ունի 10 միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր
Հանրապետական կուսակցությունը ապրիլի 2-ին պատգամավոր չընտրված իր թեկնածուներին որոշել է այս անգամ դարձնել Երևանի ավագանու անդամ: Այդպես է եղել նաև Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանի դեպքում:
Նա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ցուցակում զբաղեցնում էր 100-րդ տեղը: Արմինե Վարդանյանը մասնակցում է նաև մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ զբաղեցնելով ՀՀԿ-ի ցուցակի 56-րդ տեղը:
Ըստ թեկնածուի կենսագրական տվյալների՝ Արմինե Վարդանյանը միշտ պաշտոններ է զբաղեցրել պետական մարմիններում, իսկ 2014թ-ից Երևանի քաղաքապետարանում է աշխատում:
Գաղտնիք չէ, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների աշխատավարձը համեմատաբար ցածր է: Ենթադրվում է, որ նրանց ունեցվածքը ևս պետք է համեստ լինի:
Արմինե Վարդանյանը, որպես ավագանու թեկնածու, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր, ըստ որի՝ թեկնածուի միակ եկամուտը քաղաքապետարանից ստացված աշխատավարձն է՝ 3 միլիոն 126 հազար դրամ: Սակայն դրամական միջոցներն ու ունեցած թանկարժեք գույքն ավելին է, քան մի քանի տարվա աշխատավարձի հանրագումարը:
Արմինե Վարդանյանն ունի նաև մի քանի անուն անշարժ գույք: Ունի երկու բնակարան՝ Երևանի Բայրոն և Արտաշիսյան փողոցներում, շինություն և հողատարածք Կոտայքի մարզի Արզնի գյուղում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել