
Հրդեհվել է 14-րդ հարկի բնակարաններից մեկը
Այսօր ժամը13:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Արաբկիրի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 13:01-ի սահմաններում դեպքի վայր մեկնել էր 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք և դեռևս 13։30-ի տվյալներով՝ հրդեհը ամբողջությամբ չէր մարվել։
Թե ինչն էր եղել հրդեհի պատճառը և ինչ ծավալների վնաս է կրվել, ԱԻՆ-ից նշել չկարողացան` հայտնելով, որ գնահատման այդ աշխատանքները ավելի ուշ են կատարվելու։
լրացում 14:24. քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունը մեզ տեղեկացրեց, որ տուժածներ չկան, և նախնական տվյալներով՝ այրվել է 30 քմ տարածք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել