
Ստորագրահավաք` Նարեկ Հարությունյանի ազատ արձակման պահանջով
«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի ազատ արձակման պահանջով ստորագրահավաք է կազմակերպվել «Նարեկացի» արվեստի միությունում: Ստորագրահավաք է ընթանում նաև համացանցում. «Խնդրում ենք ձեզ օգնել ազատել Նարեգին, նաև որ նա կարողանա շարունակել իր հրաշալի գործը: Մենք չենք կարող նրա նման մարդկանց կորցնել, քանի որ նրանք են, որ առաջ են տանում մեր երկիրը և աշխարհը: Մենք ստորագրահավաք ենք կազմակերպում Նարեկացի Արվեստի Միությունում, և եթե դուք գնտվում եք Երևանում, խնդրում ենք ձեզ այցելել կենտրոն և աջակցել Նարեգին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել