HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը պարզել է Նոր Խարբերդում ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները: Ըստ ՔԿ լրատվական ծառայության` նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքում 40-ամյա կինը ամուսնու կողմից ենթարկվել է բռնության: Մասնավորապես՝ 2017թ. ապրիլի 12-ին ամուսինների միջև իրենց տանն անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա ամուսինը երեխայի ներկայությամբ ձեռքով հարվածել է կնոջ որովայնի ձախ հատվածին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի փակ, բութ վնասվածքի, փայծաղի պատռվածքի հետորովայնամզային տարածության արյունազեղման ձևով: Տուժած կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Քննությամբ պարզվել են վիճաբանության շարժառիթը, քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter