HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարից ոգեշնչված՝ բրիտանական Orogen–ի հավակնությունները Մուցքի ոսկու հանքավայրի նկատմամբ կրկնապատկվել են

Բրիտանական «Օրոգեն» հասարակական սահմանափակ ընկերության (Orogen PLC) հետաքրքրությունները Մուցքի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նկատմամբ կրկնապատկվել են՝ այնտեղ հայտնաբերված ոսկու կրկնապատիկ պաշարներին զուգահեռ:

Orogen–ի նախկի գործադիր տնօրեն Քոլին Բըրդը (Colin Bird)-ը, համեմատելով Մուցքի հանքավայրը Ամուլսարի հանքավայրի հաջողված նախագծի հետ, նշել է, որ մտադիր են ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում:

Այսպիսով, եթե Orogen-ը որոնողահետախուզական աշխատանքների ընթացքում ներդներ 2,5 մլն դոլար, ապա նրան կանցներ հետախուզման լիցենզիան ձեռք բերած ընկերության՝ «Գեոռեյդ» ՓԲԸ-ի 80 տոկոս բաժնեմասը: Համաձայն գործադիր տնօրենի հայտարարության` այդ գումարներն արդեն ծախսվել են, և Orogen-ը դարձել է հայաստանյան ընկերության 80 տոկոսի բաժնետերը:

Orogen-ը ավելի վաղ հուշագիր էր ստորագրել հայկական «Գեոռեյդ» ՓԲԸ-ի հետ, որին պատկանում էր Մուցքի ոսկու հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան:

«Գեոռեյդ» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցվել է 2009-ին: Քանի որ այն փակ բաժնետիրական ընկերություն է, հանրությանը բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի չէ, և մնացյալ 20 տոկոսի բաժնետերը հայտնի չէ: Մինչև 2016թ. դեկտեմբեր հայաստանյան ընկերության տնօրենը եղել է ՌԴ քաղաքացի Հովսեփ Հովասափյանը, որին փոխարինել և մինչ այժմ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի Արմեն Էդուարդի Սաֆարյանը:

Արդեն արված հետախուզական աշխատանքների շնորհիվ հետաքրքիր թվեր են հրապարակվում. 1 տոննա հանքաքարում 0,79 գրամ ոսկու պարունակություն 6 մետր խորության պայմաններում և տոննայում 3,68 գրամ՝ 17,3 մետր խորությունում: 

«Ամուլսարի հետ հարևանությունն օգնում է նույն համատեքստում դիտարկել մեր նախագիծը, չնայած Մուցքը կարող է այլ «կենդանի» դառնալ: Մեր արդյունքները, եթե այլ հանգամանքներ չլինեն, փոքր-ինչ ավելի լավն են»,- ասել էր նախկին գործադիր տնօրեն Բըրդը, ով այս տարվա ապրիլի 7-ին ազատվել է պաշտոնից:  

Լոնդոնում գրանցված Orogen-ը հանքավայրերի շահագործման փորձ չունի: Ինչպես տեղեկանում ենք ընկերության ֆինանսական հաշվետվությունից, ամենամեծ նախագիծը լինելու է հենց Մուցքի ոսկու հանքավայրը: 2016-ին ընկերությունը նաև ԱՄՆ-ի Նևադա նահանգում ոսկի և արծաթ որոնելու պայմանագիր է ստորագրել:

Մուցքի բազմամետաղի հանքերևակումը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղից 3,5 կմ հարավ-արևելք, Շաղատ գետի վտակ Բեզիմյաննայա գետակի աջ ափին: Տարածքը, ըստ տեղաբնակների, կոչվում է Մադան և Ամպոտ: Հանքերևակումը գտնվում է Սիսիան քաղաքից 28 կմ հեռավորության վրա: Որոնողագնահատողական աշխատանքների տարածքը կազմում է 600 հա: 

«Գեոռեյդ» ՓԲԸ-ն բնապահպանության նախարարություն է ներկայացրել Մուցքի հանքերևակման շրջանում 2017-2019թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Ըստ դրա՝ իրականացվելու են որոնողագնահատողական աշխատանքներ Մուցքի ոսկի-բազմամետաղային երևակման տարածքում, գնահատվելու են օգտակար հանածոների պաշարները:

Հանրային երկրորդ քննարկումը տեղի է ունենալու մայիսի 12-ին Մուցք համայնքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter