Ռազմական համալսարանում անցկացվում է միջազգային անվտանգության հարցերով դասընթաց
Պաշտպանության նախարարության և «Տավիթյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում մայիսի 2-ից 6-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվում է պաշտպանության նախարարության և գերատեսչությունների համապատասխան մասնագետների համար նախատեսված ԱՄՆ-ի Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջազգային անվտանգության հարցերով դասընթացը:
Դասընթացին ներգրավված են Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի անվտանգության հարցերով ծրագրի դասավանդող պրոֆեսորներ Ռիչարդ Շուլցը և Միշել Մալվեստին: Քննարկվելու են 21-րդ դարում ոչ կանոնավոր ռազմական գործողություններին, ազգային անվտանգության վերաբերյալ որոշումների կայացմանը, հակամարտությունների կարգավորմանը, ճգնաժամերի կառավարմանն ու միջգերատեսչական համագործակցությանն առնչվող տարատեսակ թեմաներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել