Անահիտ Բախշյան. «Ի՞նչ է կատարվում օղակաձև զբոսայգում»
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որը նույնությամբ ներկայացնում ենք.
«Ի՞նչ է կատարվում Օղակաձև զբոսայգում: Այս պահին զբոսայգու տարբեր հատվածներում շինարարություն է իրականացվում, որի մասին ահազանգում են բնապահպանները: Նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել շինթույլտվությունների պատճեններն ու քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի եզրակացությունը՝ այդ թույլտվությունների հիմնավորված լինելու մասին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել