HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռեալը» 6 ամիս ժամանակ ունի գահը ստանձնած «Բարսային» իջեցնելու համար

Երեկ ուշ գիշերին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 80000 երկրպագու սպասում էր Մադրիդի «Ռեալի» ևս մեկ փառահեղ հաղթանակին, և խաղի մեկնարկից 20 վայրկյան անց կատալոնացիների դարպասապահի սխալի պատճառով հաշիվը  բացվում է. Մադրիդը թնդում է, և թվում է, թե սա «Ռեալի» կատարմամբ հերթական ջախջախումներից է: Սակայն խփած գոլից հետո «Ռեալը» «մարում» է, և ժամանակի ընթացքում «Բարսան»  սկսում է գերակշռել. և 30-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը, օգտվելով պաշտպանների ձախողումից, հավասարեցնում է հաշիվը: Թվում է, թե «Ռեալը» ձախողվեց ,այլևս պարտությունն անխուսափելի է:

Սկսվում է երկրորդ խաղակեսը, «Բարսան»  անընդհատ գրոհում է: «Ռեալին», բաց թողնված բազում գնդակներից, փրկում է  Կասիլյասը, պաշտպանությունն ու դաշտի կենտրոնը սառել է, մադրիդցիները չեն կարողանում ճիշտ փոխանցումներ կատարել, և «Բարսան»  պատժում է`  հաշիվն 1-2 է:

Չեմպիոնները շարունակում են առաջխաղացումը, իսկ «Ռեալը» միայն նայում է: Կասիլյասին միայնակ թողած պաշտպանությունը չի հասցնում վերադառնալ, և Ֆաբրեգասը գլխով գնդակը մխրճում է դարպասը` արձանագրելով վերջնական հաշիվը:

«Ռեալի» մարզիչը փորձում է փրկել խաղը փոփոխություններով, բայց «Ռեալը» ընկնում է չեմպիոններից առաջ և կորցնում  առաջին միավորները: Փաստորեն, «Ռեալն» այս անգամ էլ չկարողացավ դիմակայել «Բարսային»:

«Ռեալը» սառում  է աշխարհի տարբեր ծայրերից խաղին հետևող 500 միլիոն մարդկանց առաջ և աղյուսակում առաջին  տեղը զիջում  «Բարսելոնային», սակայն ամեն ինչ ավարտված չէ, «Ռեալն»  ունի 6 ամիս ժամանակ գահը նորից ստանձնած «Բարսային» իջեցնելու համար: 

Արմեն Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter