Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն
Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին բացի բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՊԲ-ում գտնվող ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության անդամները՝ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանձնաժողովների կողմից բանակի զորամասերում նախատեսվող տեսչական գործընթացներին վերաբերող թեմաներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել