
Բողոքի ակցիա` 20-ամյա Մարիամ Գևորգյանի գործի արդարացի քննության պահանջով
Դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկազմակերպի ակցիա ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանի գործի արդարացի քննություն պահանջելու նպատակով:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ ակցիային` պահանջելով արժանի պատիժ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել այս սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել