HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդերքն օգտագործող 4 ընկերություն կիրականացնեն 180 մլն դոլարի ներդրումներ. նախարարություն

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս տարի սպասվում են մեծ ծավալի ներդրումներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը

Պաշտոնյայի փոխանցմամբ` ընդերքօգտագործողներից ստացված տեղեկատվության համաձայն ոլորտի չորս ընկերություններ՝ «Գեոպրոմայնինգ Գոլդը», «Լիդիան Արմենիան», «Թեղուտը» և «Վայք Գոլդը» պատրաստվում են իրականացնել ընդհանուր առմամբ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր.

«Ավելի քան 158 մլն դոլար է նախատեսվում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի  շահագործման նախապատրաստման նպատակով։

Ներդրումները հավասարաչափ կիրականացվեն տարվա վերջին երեք եռամսյակների ընթացքում։ Նախատեսում է յուրաքանչյուր եռամսյակում իրականացնել 52,8 մլն դոլարի աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Տարեսկզբին այս ծրագրում ընդգրկված աշխատողների թիվը գերազանցում էր 360-ը։ Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման առաջիկա երկու տարիներին այն կհասնի 1,2-1,3 հազարի։

Այս տարվա համար 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացնի «Գեոպրոմայնինգ Գոլդը»։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել Սոթքի ոսկու կորզման ֆաբրիկան և հանքավայրը։ Գրեթե նույնքան կկազմի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստման աշխատանքների ֆինանսավորումը։ Ծրագրերն արդեն մեկնարկել են։

Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, 2 մլն դոլարի ներդրումներ են սպասվում նաև «Վայք Գոլդը» ընկերության կողմից»,- գրված է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter