
Մնջախաղի պետական թատրոնն առաջին անգամ իր սեփական տարածքը կունենա
Մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ին ամրացված 971 քմ ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կամրացվի Երևանի մնջախաղի պետական թատրոնին։
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գործադիր ներկայացրած որոշման այս նախագիծը։
Ինչպես նշվում է նախագծում՝ «Հայաստանի ազգային գրապալատ»-ը 2016թ. նոյեմբեր ամսին լուծարվել և միացել է «Հայաստանի ազգային գրադարան»-ին։ Արդյունքում՝ գրապալատի զբաղեցրած տարածքը չի օգտագործվում, իսկ նախարարության ենթակայությամբ գործող Երևանի մնջախաղի պետական թատրոնը հիմնադրման օրվանից տարածք չունի և զբաղեցնում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տարածքը:
լուսնակարը` մնջախաղի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել