
«Արֆարմացիա»-ն կարտահանի և կներմուծի հոգեմետ դեղեր
Կառավարության այսօվա նիստում չքնարկվող կարգով հավանության արժանացավ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով «Արֆարմացիա» ՓԲԸ-ին երեք տարի ժամկետով տրամադրվեց թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա։
Որոշման նախագիծը ներկայացվել է արդադատության նախարարություն, ոստիկանություն և ազգային ավտանգության ծառայություն, որոնցից առաջարկություններ և դիտողություններ չեն եղել։
Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը գործունեություն է ծավալում արդեն 20 տարի և զբաղվում է դեղերի մեծածախ առևտրով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել