HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետի հանձնարարականները «հավելյալ արժեք» և մաքուր Հայաստան ստեղծելու մասին

Տնտեսության արդյունավետության և մրցունակության բարձրացման, «հավելյալ արժեք ստեղծողներին» աջակցման, նոր և կայուն աշխատատեղերի ստեղծման համար կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարեց՝ երկշաբաթյա ժամկետում մասնավոր և կենտրոնական բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարություն ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման, սուբսիդավորման հստակ գործիքակազմ՝ ըստ գերակա ոլորտների։

«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք ստեղծում։ Մենք արդեն նման քննարկումներ կատարում ենք գյուղատնտեսության ոլորտում. կաթիլային, ինտենսիվ այգիներ, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկում։ Մենք տրամադրված ենք երկու տարի։ Եթե վարկը վերցվում է այն ուղղությունների համար, որը մենք համարում ենք հեռանկարային, գերակա երկու տարվա ընթացքում` ստարտային էտապում, սուբսիդավորել»,- ասաց վարչապտը։

Աղբահանության և սանիտարական աշխատանքների կատարման համար վարչապետը, մինչ հանձնարարակին անցնելը, նշեց, որ կառավարությունը տրամադրված է սանիտարական աշխատանքները բարձր մակարդակով անել, անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորել, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնել։

Այս աշխատանքների իրականացման համար Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայանցել անհրաժեշտ առաջարկություններ՝ այդ նախարարությանը աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ։

«Մենք, փաստորեն, առ այսօր նման մարմին չունեինք։ Ինչպես նաև ռեգուլյար մենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը հսկողության տակ ենք դնում, պարբերաբար անդրադառնում ենք, թե ուր ենք հասել, ինչ ենք ծրագրավորել, ինչ ենք կատարել։ Շատ կոշտ»,-հանձնարարեց Կարապետյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter