HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊԵԿ-ը գյուղնախարարությանը տեղեկություն կհաղորդի նաև ԵԱՏՄ-ից ներմուծվող սննդամթերքի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեի կողմից տեղեկություն կներկայացվի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստան ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ։

Կառավարության այսօրվա նիստում նման առաջարկ էր ներկայացրել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Սրա ապահովման համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել նախորդ տարի ընդունած որոշումներից մեկում։

Նախարարության հավաստմամբ՝ այս նախագծի ընդունումը կապահովվի նաև ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծումների պատշաճ վերահսկողությունը:

Հավելենք, որ որոշման այս նախագիծը հաջորդեց օրեր առաջ հայկական շուկայում ադրբեջանական խնձորի վաճառքի դեպքերին, որը, ԱԱԾ-ի նախնական տվյալներով, Հայաստան էր ներմուծել մաքսանենգ ճանապարհով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter