HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սևանի իշխան»-ը կառավարության կողմից արտոնություններ ստացավ

«Սևանի իշխան» ընկերությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով կառավարության այսօրվա նիստում ստացավ երկու արտոնություն։

Առաջին արտոնությամբ՝ ընկերությունը Հայաստան կներմուծի մանրաձկան և վերամշակման արտադրությունների նոր սարքավորումներ՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգումով` երեք տարի ժամկետով:

Որոշման նախագծում ասվում է, որ իրականացվելու է շուրջ 682 մլն դրամի ներդում, որից 278 մլն դրամը սարքավորումների համար նախատեսված գումարն է։

«Ներդրումային ծրագրի շրջանակներում «Սևանի իշխան» ՓԲԸ-ն նախատեսում է համալրել մանրաձկան և վերամշակման արտադրությունները անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ առաջիկա տարիների ընթացքում կաճեցվեն և կվերամշակվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ ու ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ»,-նշվել է նախագծում։

Երկրորդ արտոնությունը վերաբերում է ներմուծվող նույն սարաքավորումներին, որոնք կառավարության որոշմամբ՝ կազատվեն ներմուծման մաքսատուրքից։

Նախարարության փոխանցամբ՝ որտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք` նոր աշխատատեղերի ստեղծման համար։ Նախորդ տարվա ապրիլին այս ընկերությունը կրկին կառավարության կողմից արտոնություն էր ստացել՝ ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելու մասով։

Հավելենք, որ «Սևանի իշխան» ընկերությունը հիմնադրվել է կառավարության 2014 թվականի որոշմամբ՝ «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter