HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է իրականացված աշխատանքների արդյունքները

ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 4-րդ բանակային զորամիավորումն օրերս ամփոփել է 2017 թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ռազմական խորհրդի նիստում բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը նախ ներկայացրել է զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրներն ու մարտական հերթապահության կարգը: Գնդապետ Քոչարյանն անդրադարձել է նաև զինվորական կարգապահության ամրապնդման հարցերին` առանձնակի կարևորելով անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ամրապնդելու ուղղությամբ կատարված միջոցառումները:

Ներկայացնելով զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման վիճակը, զորամիավորման հրամանատարը շեշտել է, որ ուսումնական փուլի ընթացքում արձանագրվել է էական առաջընթաց: Դրական առաջընթաց կա նաև թիկունքային ապահովման աշխատանքներում: Եռամսյակի ընթացքում արձանագրված հաջողություններին զուգահեռ` գնդապետ Քոչարյանը մատնանշել է դեռևս առկա թերություններն ու տվել համապատասխան ցուցումներ` դրանք բացառելու համար:  

Ռազմական խորհրդի նիստի ավարտին խրախուսվել են զինվորական ծառայության և մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter