HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Համլետ Գասպարյանի գործով դատարան էր եկել վկաներից մեկը․ ըստ պաշտպանի դատավորը փորձում էր նրան ուղղորդել

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ  Համլետ  Գասպարյանի գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվեց գործով վկա Սարգիս Աբրահամյանը։

Աբրահամյանը լավ չէր հիշում իրադարձությունը, խառնում էր փաստերը, իսկ երբ պաշտպան Թամարա Բաղդասարյանը փորձեց հարցեր ուղղել նրան, դատավորը նախազգուշացրեց, որ կրկնվող հարցերը հանելու է։ 

«Վկան նախաքննության ցուցմունքում նշել էր, որ հանցագործի ձեռքին դանակ կար, որի կտրող հատվածը 15սմ էր, իսկ դատարանում ասաց՝ չգիտեմ, ինչ-որ մի բան ձեռքին կար, բայց չի հիշում, թե ինչ է, - ասում է հանրային պաշտպանը և ավելացնում, - մինչդեռ դատարանն ասում էր՝ մեղադրանքում չկա դանակի վերաբերյալ որևէ նշում՝ մոռանալով, որ մենք վկայի ցուցմունքի արժանահավատության խնդիր ունենք»։

Ըստ փաստաբանի՝ վկայի ցուցմունքի արժանահավատոթյունը կասկածի տակ դնելու մեկ այլ առիթ է այն, որ վերջինս չէր կարողանում հստակ մտաբերել, թե ոստիկանություն երբ է գնացել՝ հաջոդ օրը, 4 օր հետո, թե՞ ավելի ուշ։ Մինչդեռ վերջինիս հարցաքննությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ վիճարկվող դեպքից գրեթե 10 օր անց։ Ըստ փաստաբանի՝ դատարանն ակնհայտորեն ուղղորդում էր վկային։ 

Դատարանի համար էական չէր նաև Համլետ Գասպարյանի կողմից արված հայտարարությունը, որով վերջինս փորձում էր վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ տուժողը դատարան էր բերել շղթա, որի հատկանիշները չէին համընկնում ցուցմունքում նկարագրված շղթայի հատկանիշներին․ դատարանն անտեսեց այս հանգամանքը որպես  անկարևոր։

Դատարանը որոշում կայացրեց մյուս վկային՝ Տարոն Հարությունյանին, հաջորդ դատական նիստին բերման ենթարկելու վերաբերյալ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին, ժամը 10։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter