HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Զետոր» չեխական ընկերության պատվիրակությանը: 

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու, երկարաժամկետ փոխշահավետ գործակցություն սկսելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում: 

Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Զետոր»-ի՝ մեր երկրում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը, կարևորել կոնկրետ ծրագրերը և հանձնարարել գյուղատնտեսության նախարարին՝ համատեղ քննարկել հետագա քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter