HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցության հուշագիր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իզմիրլյան հիմնադրամի միջև

Այսօր՝ մայիսի 5-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  և Իզմիրլյան հիմնադրամը կնքել են նոր հուշագիր Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատանն օժանդակելու համար:Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ Արտեմ Ասատրյանը արժևորել է նախորդ հուշագրի շրջանակներում անցած տասը տարիների ընթացքում կատարված աշխատանքները և վստահեցրել, որ շարունակական համագործակցությունը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատության  պայմանների և երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Հուշագրի համաձայն՝ Հիմնադրամը կիրականացնի շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ մանկատան տարածքն էլ ավելի հասանելի և մատչելի կդառնա սահմանափակումներ ունեցող երեխաների համար: Հիմնադրամը նաև կավելացնի նախկինում սահմանված տարեկան պահպանման ֆոնդը առաջիկա տասը տարվա համար:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաստատության այլ խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter