HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ․ մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից

Կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն ՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը։

Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաև արտահանման համար:

Կառավարության 2017 թ. մարտի 9-ի նիստի N 10 արձանագրային որոշում         

N

Ոլորտային դասակարգումը

Կատարման ժամկետը

1

Պետական գնումներով  սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում

2017 թվականի մայիսի 1-ից

2

Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)

2017 թվականի նոյեմբերի 1-ից

3

Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում

2017 թվականի նոյեմբերի 1-ից

4

Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)

2018 թվականի ապրիլի 1-ից

5

Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի մարտի 1-ից

6

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի հունիսի 1-ից

7

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)

2018 թվականի հուլիսի 1-ից

Ծառայությունը, պարբերական հանդիպումների միջոցով, կշարունակի սպանդանոցային մորթի անցնելու հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն, մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել ոլորտի տնտեսավարողներին:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter