«Թուրքիայի մատը խառն է Սիրիայում տեղի ունեցող բոլոր զինյալ բախումներում»
Սիրիական բանակի միավորները Սիրիայի՝ Թուրքիային սահմանամերձ Ջասար ալ-Սողուր քաղաքի մերձակա գյուղերում ձերբակալվել են քանի թուրք գրոհայինի, որոնք հարցաքննությունների ժամանակ խոստովանել են, որ մաս են կազմում տասնյակ թուրք բանակայինների խմբին:
Նրանք խոստովանել են նաև, որ Թուրքիայի պետության իմացությամբ ու ծրագրով անօրեն կերպով մուտք են գործել Սիրիա ու մասնակցել հակակառավարական զինյալ բախումների:
Իրանական «Թաամոլ նյուզ» կայքի հաղորդմամբ՝ սիրիական զինուժը նաև սահմանամերձ Խարբե ալ-Ջոզ շրջանի Քուշ և այլ գյուղերում է ձերբակալել թուրքերի, որոնք խոստովանել են, որ կապեր ունեն «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:
Նույն աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածները խոստովանել են նաև, որ Թուրքիայի իշխանությունները սահմանագծում զինավարժության բազաներ են հիմնել, որպեսզի մարզեն տարածք եկած արաբ, աֆղան և թուրք կամավորներին՝ սիրիացի ընդդիմադիրների հետ ջիհադի՝ «սրբազան պատերազմի» դուրս գալու Սիրիայի անհավատ զորքի դեմ: Այդ նույն բազաներում ստեղծվել է շտաբ ռազմական գործողությունները վերահսկելու համար:
Իրանական «Թաամոլ նյուզ» լրատվական և վերլուծական կայքէջը, տարածելով վերոհիշյալ տեղեկությունները, շեշտում է, որ Թուրքիայի մատը խառն է Սիրիայում տեղի ունեցող բոլոր զինյալ բախումներում: Այս մասին հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել