Կանաչ Հայաստանը՝ դպրոցականների աչքերով
Բնության համշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն իրականացրել է «Հայ դեռահասները՝ հանուն էկոլոգիայի» ծրագիրը: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետ համատեղ և «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի» ֆինանսավորմամբ իրականացված ծրագրի շրջանակներում նաև կազմակերպվել է բնապահպանական թեմաներով ակնարկների մրցույթ:
Ծրագիրն իրականացվել է Շիրակի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի և Տավուշ մարզերի և Երևան քաղաքի 35 մինջնակարգ դպրոցներում՝ներգրավելով ավելի քան 59 ուսուցչի և 207 աշակերտի: Այն ուղղված է եղել էկոլոգիական կրթության և դաստիարակության իրականացմանը՝ նպատակ ունենալով հայ երիտասարդների շրջանակներում սերմանել բնապահպանական պատասխանատվության զգացումը Երկիր մոլորակի կայունության պահպանման նկատմամբ:
Բնության համշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի Համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանի տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման ընթացքում պատրաստվել և դպրոցներում որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ օգտագործվել է «Մեկ մոլորակ կենսակերպ» ուղեցույցը, որի հիմքում ընկած են մեր մոլորակի սահմանափակ հնարավորությունների և նրա բնական պաշարները խելամտորեն օգտագործելու մոտեցումը:
Ծրագրի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 14-ին Կոնգրես հյուրանոցում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել