HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համալրվում են սահմանամերձ համայնքների հենակետերի անձնակազմերը

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, Երևան փրկարարական վարչության Կենտրոնի, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:  

Նշանակումների զգալի մասը կատարվել է ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի մարզային սահմանամերձ հենակետերում: 

Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային ՃԿԿ պետ-վարչության պետի տեղակալ Արմեն Գյուրջինյանին և ՃԿԱԿ «911» ծառայության ավագ հրահանգիչ Անուշ Պետրոսյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ ՓԾ փրկարար ուժերի վարչության մարտական պատրաստության բաժնի հրահանգիչ Սամվել Այվազյանին ու ԵՓՎ օպերատիվ պլանավորման և բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Արմեն Եղոյանին` փ/ծ մայորի կոչում: 

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` ՀՀ ԱԻ նախարարը «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգատրել է ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Սուքիասյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter