HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որևէ ջրօգտագործողի խնդիր անարձագանք չի մնալու»,- խոստանում է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այցելելու է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր՝ ոռոգման շրջանի մեկնարկին և ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար: Այս մասին տեղեկացնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն: 

Նախորդ շաբաթվա ընթացքում ՋՏՊԿ նախագահն արդեն հասցրել է լինել Արմավիրի և Կոտայքի մարզերում: Ա. Հարությունյանը տեղում ծանոթացել է ոռոգման շրջանին ընդառաջ կատարված աշխատանքներին՝ ջրատարների մաքրում, վերանորոգում, ինչպես նաև՝ ոռոգման շրջանում ծագող խնդիրներին:

«Ես հակված եմ այն մոտեցմանը, որ խնդիրների վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար պետք է դրանք տեսնել հենց տեղերում: Այդ պատճառով էլ առաջիկա շաբաթների ընթացքում մեր մարզային այցելությունները կշարունակենք: Որոշեցինք մեր այցերի մասին նախապես տեղյակ չպահել, որպեսզի ականատես լինենք տիրող իրավիճակի, այսպես ասած, «չսրբագրված» տարբերակին»,- ասում է ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը:

Արմավիրի և Կոտայքի մարզերում ՋՏՊԿ պատվիրակությունը հանդիպել է ոչ միայն ոլորտի տարածքային պատասխանատուների, ՋՕԸ տնօրենների, այլև գյուղացիների և ջրօգտագործողների հետ՝ հենց նրանցից ծագող խնդիրների և կատարվող աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար.

«Բացի այն, որ մեզ համար շատ կարևոր է հենց տեղում խնդիրների և կարիքների գույքագրում իրականացնելը, մենք նաև ցանկանում ենք լսել ջրօգտագործողների, գյուղացիների կարծիքներն ու առաջարկները: Ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ ոռոգման համակարգի հետ կապված յուրաքանչյուր մարդու խնդիր, բողոք, առաջարկ լինելու է անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Ես ինքս վերահսկելու եմ, որ որևէ խնդիր անարձագանք չմնա»,- ասում է Ա. Հարությունյանը:

Մարզային այցելությունների համար հստակ օրեր նախանշված չեն: Դրանց համար ՋՏՊԿ պաշտոնյաներն օգտագործում են նաև ոչ աշխատանքային հայտարարված օրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter