HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասկածյալը հայտնաբերվել և խոստովանական ցուցմունք է տվել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել էր 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի դիակը:

Դիակի արտաքին զննությամբ ձախ թևատակի և սրտի հատվածում հայտնաբերվել էին կտրած-ծակած թափանցող վերքեր:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ ու հմուտ միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 16.10-ին, բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հարություն Պ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 5-ի սահմաններում, Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 11 հասցեում, վիճաբանության ժամանակ, Ս. Մարկոսյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հարություն Պ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter