1236 հայ կին՝ «Հայուհիներ» երկհատորյա հանրագիտարանում
Վաղը Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Հայուհիներ» երկհատորյա հանրագիտարանի շնորհանդեսը: Երկհատորյակը կազմված է 12 բաժնից:
Հանրագիտարանը կենսագրական տեղեկություններ է պարունակում հին ժամանակներից մինչև մեր օրերը Հայաստանում, այդ թվում նաև Արցախում, ինչպես նաև սփյուռքի ավելի քան 50 երկրում հայտնի 1236 պատվարժան հայ կնոջ մասին, ովքեր անջնջելի հետք են թողել տարբեր բնագավառներում և տարբեր երկրներում:
Հանրագիտարանում ամփոփված են տեղեկություններ բժշկության, գիտության, գրականության, թատրոնի (կինո, կրկես), երաժշտական աշխարհի, պարարվեստի, նկարչության, սպորտի, ճարտարապետության, շինարարության, ազգային-ազատագրական շարժման, պետական, հասարակական գործունեության և բարեգործության բնագավառներում հայտնի հայուհիների, դիցուհիների, թագուհիների, իշխանուհիների, սրբերի մասին: Այս մասին հայնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել