Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված' մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը փակ կլինի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել