
Հանացագործությունների թիվը նվազել է
Այս տարվա առաջին եռամսյակում, համեմատած նախորդ տարվա նույն՝ հունվար-մարտ ամիսների հետ, հանցագործությունների թիվը նվազել է 120-ով՝ արձանագրելով 4 825 դեպք։
Ոստիկանությունն ամփոփել է 2017-ի առաջին եռամսյակի հանցագործությունների պատկերը։
Կատարված հանցագործություններում ավելացել է ոչ մեծ ծանրության բնույթի հանցագործությունները՝ նվազեցնելով միջին, ծանր, առանձնապես ծանր և զենքի գործադրմամբ կատարած հանցագործությունների թիվը։
Եթե առանձնացված կերպով անդարադառնանք գրանցված հանցագործությունների տեսակներին, համեմատության մեջ դնելով նախորդ տարվա նույն ժամանակահատածի ցուցանիշի հետ, ապա կնկատենք, որ նվազել է անձի, սեփականության, տնտեսական գործունեության և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Միայն աճել է հասարակական անվտանգության, կարգի դեմ ուղղված հանցագործությունների քանակը։
Հանցաքանակներում դեռևս շարունակում է զգալի տեղ զբաղեցնել գողության, խարդախության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հրազենի պատրաստման, ապօրինի շրջանառության դեպքերը։
Գծապատկերից ակնհայտ է, որ հանրապետությունում ամենատարածված հանցատեսակը գողությունն է, որն էլ, նախորդ տարվա համեմատ, կրկին ավելացել է։
Առանձնացված այս հինգ ամենատարածված հանցատեսակներից միայն դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցատեսակն է, որ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, նվազել է. մնացածի պարագայում հանցաքանակի աճ է եղել։
Հանրապետությունում հանցավոր շրջանը շարունակում է մնալ մայրաքաղաք Երևանը, որին մոտավորապես բաժին է հասնում հանցագործությունների ընդհանուր թվի գրեթե կեսը: Այստեղ նաև պետք է նշել, որ հանրապետության բնակչության գրեթե կեսն էլ կենտրոնացված է Երևանում։ Մայրաքաղաքին հանցաքանակի մեծությամբ հաջորդում է Լոռին, որը, սակայն, Երևանին զիջում է մոտ 6 անգամ։
Եթե համեմատենք մարզային այս տարվա առաջին երեք ամիսների տվյալները նախորդ տարվա նույն ամիսների հետ, ապա պետք է փաստել, որ Հայաստանում միայն Արագածոտնում, Շիրակում, Տավուշում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայնում է աճել հանցագործությունների քանակը։
Մեկնաբանել