HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արիության դասեր

Այսօր, մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, Արցախի հանրապետությունում կազմակերպվել են արիության դասեր ինչպես հանրակրթական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել են ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն: 

Արցախի մայր ԲՈՒՀ-ում արիության դասը վարել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

Բանակի հրամանատարը, անդրադարձ կատարելով եռատոնի իմաստն ու խորհուրդը ձևավորող կարևորագույն արժեքներին, փաստել է, որ այսօր պաշտպանության բանակում շարունակվում են հաղթական ավանդույթները և ինչպես երեկ, այսօր և այսուհետ ևս հայ զինծառայողը կմնա իրավիճակի թելադրողն ու հիմնական դերակատարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter