Հայաստանը հաջող է հանդես եկել Ռուսաստանի ՊՆ ձյուդոյի գավաթի խաղարկությունում
Դեկտեմբերի 9-ից 11-ը Մոսկվայում առաջին անգամ անցկացվեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի խաղարկությունը մինչև 20 տարեկան երիտասարդների միջև:
Խաղարկությանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Գերմանիայի Դաշնության, Լեհաստանի, Թուրքիայի, Հունգարիայի բանակի մարզական ակումբի թիմերը:
Ռուսաստանը ներկայացնում էին բանակի մարզական ակումբի, ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների և ռազմական ինստիտուտի թիմերը:
Հայաստանի թիմը նախնական հանդիպումներում առաջինը 3-2 հաշվով հաղթեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների թիմին, երկրորդ հանդիպմանը 4-1 հաշվով հաղթեց Ուկրաինայի, իսկ կիսաեզրափակիչում նորից 4-1 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներքին գործերի նախարարության թիմերին:
Եզրափակիչում Հայաստանի թիմը հանդիպեց Ռուսաստանի բանակի մարզական ակումբի թիմին, որին համառ պայքարում պարտվեց 2-3 հաշվով և բավարարվեց 2-րդ մրցանակային տեղով:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ Հայաստանի թիմի կազմում էին Գոռ Հարությունյանը (66 կգ), Դավիթ Ղազարյանը (66 կգ), Սուրիկ Գառնիկյանը (73 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Մհեր Կարապետյանը (90 կգ), Ազատ Աբրահամյանը (+90), Տիգրան Բաբայանը (մարզիչ), Անդրանիկ Խաչատրյանը (ներկայացուցիչ), Դավիթ Խիթարյանը (մրցավար), Արմեն Հովհանիսյանը (պատվիրակության ղեկավար):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել