HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի «Ազգային ժողովի կանոնակարգ»-ն արժանացել է դրական եզրակացության

Մայիսի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ տեղակալ Արսեն Առստամյանը: Օրակարգում` պատգամավորներ Աշոտ Ղուլյանի, Հովիկ Ջիվանյանի, Գագիկ Պետրոսյանի և Դավիթ Մելքումյանի նախաձեռնած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր: Այս մասին հայտնում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: 

Համահեղինակներից Հովիկ Ջիվանյանը, ներկայացնելով օրինագիծը, նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է 2017թ.-ի փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության 167-րդ հոդվածի դրույթներով և բխում է նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներից:
 
Օրինագծով Ազգային ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվել է նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված գործառույթներին ու լիազորություններին:

Հանձնաժողովի նիստին պատգամավորները առաջադրել են հարցեր և մտքեր  փոխանակել նախագծի դրույթների շուրջ:

Ամփոփելով քննարկումները՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծին և երաշխավորել առաջին ընթերցմամբ ներկայացնել ԱԺ հերթական լիագումար նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter