Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. տուժել է 2 մարդ
Դեկտեմբերի 11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի թիվ 62 տան հարակից ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնից արտահոսքի հետևանքով:
Այրվել են Ա.Գեղամյանին պատկանող նկուղային հարկով ավտոտնակը պահեստամասերով և այնտեղ կայանված «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել 1963 թ. ծնված Ալբերտ և 1989 թ. ծնված Հակոբ Գեղամյանները, որոնք տեղափոխվել են Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել