HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսի 8-10-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 8-10-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-10-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Մայիսի 8-10-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter