HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԶԲ-ն տոնում է տարածաշրջանում զարգացման 50-ամյա գործընկերությունը

Ճապոնական Յոկոհամա քաղաքում տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ ամենամյա նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ Հայաստանյան պատվիրակության ղեկավարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

ԱԶԲ-ն տոնում է տարածաշրջանում զարգացման 50-ամյա գործընկերությունը: ԱԶԲ-ի նպատակն է ներառական տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատումը: Հանդիպումների առաջին օրը, անդրադարձ կատարելով անդամ երկրների զարգացման օժանդակության առումով ԱԶԲ-ի ձեռքբերումներին, ԱԶԲ-ի նախագահ Տակեհիկո Նակաոն ամփոփել է դրանք երեք հիմնական ուղղություններով՝ ֆինանսական միջոցների (վարկերի և դրամաշնորհների) համադրություն ենթակառուցվածքների և սոցիալական հատվածի ծրագրերի վերաբերյալ գիտելիքների հետ, պատշաճ քաղաքականության խթանում երկխոսության, կարողությունների զարգացման և քաղաքական ձեռքբերումների հիման վրա կայացվող վարկավորման որոշումների միջոցով և տարածաշրջանային համագործակցության և ընկերակցության գործընթացների խթանում:

ԱԶԲ-ի և Հայաստանի ավելի քան 10 տարիների համագործակցության շրջանակներում բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում էներգետիկ, տրանսպորտային ու ջրային ենթակառուցվածքների ոլորտներում, բիզնեսի ու ներդրումների խթանման և այլ բնագավառներում: Բոլոր ծրագրերը շոշափելի ներդրում են ունեցել մեր երկրի տնտեսական աճի ու զարգացման հեռանկարի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման, բնակչության կյանքի որակի բարելավման տեսանկյունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter