HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շինարարության ծավալը նվազել է շուրջ 14 %-ով

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017-ի հունվար-մարտին հանրապետությունում կատարաված շինարարության տվյալները։ Համաձայն այդ վիճակագրության՝ տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում կատարվել է ավելի քան 35 միլիարդ դրամի շինարարություն։ 

Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ շինարարության ծավալը կրճատվել է շուրջ 14 %-ով։ 

Դեռևս ամենամեծ ծավալով շինարարությունը կատարվում է  բնակչության միջոցներով, որը հունվար-մարտին կազմել է ընդհանուրի 22 %-ը։

Եթե կատարված շինարարությունը դիտարկենք ըստ ֆինանսավորման աղբյուրների, ապա շինարարական ծավալը, նախորդ տարվա հունվար-մարտի հետ համեմատած, աճել է համայնքային և օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարվածի դեպքում թեև համայնքային միջոցներով կատարվող շինարարությունը ընդհանուր ծավալում շատ քիչ տեղ է զբաղեցնում։

Ամենամեծ ծավալով նվազել է միջազգային վարկերով կատարված շինարարությունը. այն կրճատվել է ավելի քան 65 %-ով։ 

Եռամսյակային տվյալներով՝ ամենաշատ շինարարությունը կատարվել է մարտ ամսին, որին բաժին է  հասել կատարված շինարարության կեսից ավելին։

Հանրապետությունում այդ ժամանակահատվածում կատարված շինարարության 50 %-ը կապված է եղել անշարժ գույքին, ապա երկրորդ հորիզոնականով՝ 12 %-ով կատարվել է տրանսպորտային շինարարությունը։

Նախորդ տարվա համեմատությամբ ամենամեծ ծավալով՝ 90 %-ով աճել է հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործմանն առնչվող շինարարությունը։ Իսկ ընդհանուր առմամբ աճել է կացության և հանրային սննդի, տեղեկատվության և կապի, անշարժ գույքի ոլորտների հետ կապված շինարարությունը։

Բնակելի շենքներ

2017-ի առաջին եռամսյակում շահագործման է հանձնվել 53 բնակելի շենք։ Այդ շենքներից 52-ը կառուցվել է բնակչության, իսկ մեկը՝  կազմակերպության միջոցներով։ 

Թեև կառուցված շենքների քանակը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 4 %-ով, սակայն դրանց մակերեսը փոքր է եղել ավելի քան 20 %-ով։ 

Ավելի շատ բնակելի շենք շահագործման է հանձնվել մարտ ամսին, որը կարելի է նաև պայմանավորել եղանակային բարենպաստ պայմաններով, որը թույլ է տվել ավարտին հասցնել շինարարական աշխատանքները։ 

Այդ շենքներից 50 %-ից ավելին շահագործման է հանձնվել Երևանում, որին հաջորդել է Արարատի մարզը, բայց այս անգամ արդեն կրկնակի քիչ քառակուսի մակերեսով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter