HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 2017 թվականից Դիլիջան տեղափոխվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավանգ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար։

Կրթությունն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրով։ 

Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։

Մասնավորապես՝ սաները տեղավորվելու են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։

Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։

Մատուցվելու է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։

Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ 

Կրթական պրոցեսը տևելու է երկուշաբթիից-ուրբաթ։ Հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն, կամ մնալ վարժարանում։

Վարժարան ընդունվել ցանկացող պատանիները մայիսի 10-ից հունիսի 10-ը պետք է ներկայացնեն դիմում։ Այն կարելի է ներկայացնել նաև առցանց՝ ներբեռնելով դիմումի օրինակը, լրացնելով այն և ուղարկելով [email protected]  էլեկտրոնային հասցեին։

(ՆԵՐԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԸ)

Քննություններ հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են բժշկական հետազոտություն, որն ԱՆՎՃԱՐ Է։ Բժշկական հետազոտության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելության քննություններին:

Ընդունելության քննությունները հանձնում են մրցութային կարգով, հետևյալ առարկաներից.

  • Ֆիզիկական պատրաստություն
  • Հայոց լեզու 
  • Մաթեմատիկա

Քննությունների ավարտին հանձնաժողովը դիմորդի հետ անցկացնում է նաև հարցազրույց։

Քննությունների հանձնման հետ կապված հավելյալ տեղեկություններ (անհրաժեշտ փաստաթղեր, տեղ, ժամ) հայտնում է հանձնաժողովը։

 

Հասցե՝ Երևան, Հալաբյան 44

Էլ. հասցե՝ [email protected]

Հեռ.՝ /010/ 35 39 15, 34 48 44, 34 56 36, կամ թեժ գիծ՝ 1-28

Մեկնաբանություններ (2)

Artyom
Ես 16 տարեկան եմ ուզում եմ սովորել Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանում ։կարող եմ դիմել և ուսումս շարունակել։
MISHA
Մաթեմի քնություն որ դասարանից է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter