
63%-ով աճել է մարդասիրական օգնության ծավալը
2017թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 486 տոննա ապրանք՝ 6 միլիարդ դրամ կամ ավելի քան 12 միլիոն դոլար արժեքով։ Նման տեղեկատվություն է հաղորդել պետական եկամուտների կոմիտեն։
Եթե նախորդ տարի հանրապետություն է եկել 395 տոննա քաշով և 3 729 մլն դրամ արժեքով մարդասիրական օգնություն, ապա այս տարի այդ ծավալը աճել է ավելի քան 63%-ով։
Մարդասիրական օգնությունում գերակշռել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը. այն կազմել է ընդհանուրի 61.4%-ը։
Եթե ստացված օգնությունը դիտարկենք ըստ տարածաշրջանների, ապա պետք է փաստենք, որ Հայաստան մարդասիրական օգնություն չի եկել ԱՊՀ երկրներից, իսկ ամենամեծ կշռով օգնությունը ուղարկվել է Միացյալ Նահանգներից, որը կազմել է ամբողջի 31%-ը։ Ստացված օգնության ծավալով ԱՄՆ-ին հաջորդել է Ճապոնիան՝ շուրջ 22 %-ով։
Գծապատկերից ևս կարելի է նկատել, որ Հայաստան ամենաշատ մարդասիրական օգնություն ներմուծվել է արևմտյան և արևելյան մայրցամաքի երկրներից։
Մեկնաբանել