Հայրենական պատերազմի հայ վետերանը. Գուրգեն Կարապետյան
Դիանա Ղազարյան, Հակոբ Պողոսյան, Դավիթ Բանուչյան
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է Գուրգեն Կարապետյանը։ Պատերազմական գործողություններով անցել է Դոնի Ռոստովից մինչև Լեհաստան, որտեղ ավարտել է իր մարտական ուղին՝ ձախ ձեռքին վիրավորում ստանալով։
95-ամյա վետերանը դառնությամբ է հիշում պատերազմական օրերը։ Ասում է՝ այնտեղից ուրախ հիշողություն չունի, թեևչի թաքցնում, որ Մայիսյան հաղթանակը մեծ ուրախությամբ է ընդունել, երբ հիվանդանոցում բուժվում էր։
«Պատերազմը անողոք բան է, գազանության ծայրագույն աստիճան։ Անմեղ մարդիկ, անմեղ երեխա, կին, ծերունի... Ինչու՞ են սպանում... ինչու՞», - հարցնում է վետերանը։
Նրա կարծիքով՝ Սովետական միությունը պատերազմին պատրաստ չէր, և եթե Ստալինը չլիներ գերագույն հրամանատար, 30 միլիոն զոհի փոխարեն ԽՍՀՄ-ը կեսից էլ պակաս զոհ կունենար։
Գուրգեն Կարապետյանը պատերազմից վերադարձել է հայրենի գյուղ, աշխատել տեղի դպրոցում որպես մաթեմատիկայի, պատմության, գրականության ուսուցիչ։ Այդ տարիներին սիրահարվել է իր աշակերտներից մեկին, ամուսնացել և ունեցել 7 երեխա։ Կինը մահացել է դեռ 40 տարին չբոլորած ծանր հիվանդությունից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել