
Լիլիթն Ամանորը պետք է դիմավորի նոր տանը
Այսօր առավոտյան Լիլիթը` մայրիկի եւ մորաքրոջ հետ ժամանել էր Երեւան` «Հետք»-ի խմբագրությունում հավաքված գումարը հաշվեհամարին փոխանցելու: Նրանք հաշվեհամարին փոխանցված գումարների վերաբերյալ քաղվածք վերցրին բանկից, որն էլ հրապարակում ենք:
Կարինե Սարգսյանի անվամբ Կոնվերս բանկում բացված դրամական հաշվեհամարին փոխանցվել է 2,121,500 դրամ, դոլարայինին` 1507 ԱՄՆ դոլար, իսկ եվրոյով փոխանցվել է 1005 եվրո:
Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մի քանի գործարարներ եւ ձեռնարկություններ գումար են փոխանցել: Տան համար նախատեսված գումարի մեծ մասն արդեն հավաքված է, այնպես որ, եթե դեռ կան մարդիկ, ովքեր մոռացել են 1000 դրամ փոխանցել, խնդրում ենք շտապել: Լիլիթը պետք է Ամանորը դիմավորի չոր եւ բարվոք պայմաններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել