Բակո Սահակյանը պարգևատրել է Արտակ Շաբոյանին
Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն։
ՏՄՊՊՀ նախագահին պետական պարգևը շնորհվել է ԼՂՀ տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի համար: Իր շնորհակալական խոսքում Արտակ Շաբոյանը նշել է, որ համատեղ ջանքերը նպաստել են, որպեսզի նոր ծրագրերով ու գաղափարներով հասնենք արմատական լուրջ բարեփոխումների, որոնց ընթացքը լինելու է շարունակական։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել