HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչությունը 9 ոլորտ է ուսումնասիրել՝ հայտնաբերելով խախտումներ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կառավարություն է ներկայացրել 2016 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որին հավանություն տալու մասին համապատասխան որոշումը կկայացվի կառավարության վաղվա նիստի ժամանակ։

Ըստ հաշվետվության՝ առավել ռիսկային տնտեսավարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացված ՀՀ տարածք ներմուծված ոչ պարենային ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը համադրվել է Հավատարմագրման ազգային մարմնի պաշտոնական կայքում տեղադրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում զետեղված տվյալների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ պարբերաբար և խոշոր ծավալի ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված ապրանքների մոտ 87.2%-ը չեն ենթարկվել համապատասխանության գնահատման:

Տեսչությունը տեսազննման միջոցով դիտարկումներ է անցկացրել հետևյալ ոլորտներում՝ ա. ավտոմոբիլային և դիզելային վառելիք, բ. խաղալիքներ, գ. քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ, դ. օծանելիքակոսմետիկական արտադրանք, ե. երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք, զ. սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասայե արտադրանք, է. թեթև արդյունաբերություն, ը. ռադիոսարքավորումներ և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներ, թ. ավտոգազալիցքավորման  ճնշակայաններ (ԱԳԼՃԿ)։

«Ա»-ից «ը» կետերում նշված ոլորտներում հայտնաբերվել են մակնշմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, իսկ «թ»-ում նշված ոլորտում լիցքավորման ընթացքում բնական գազի կոմպրեսացված վառելիքի ճնշումը գերազանցում է 19.6 ՄՊա-ը, բացակայում են անվտանգության հրահանգները, ինչպես նաև գազի վաճառքը կիլոգրամի փոխարեն վաճառվում է մ3-ով:

Հաշվետվության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter