
Հայկանուշ Միքայելյանը այսօր կբերվի Հայաստան (վիդեո)
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունն ընդունել է ամուսնու և սկեսրոջ խոշտանգումներին ենթարկված Մարիամ Գևորգյանին ու վստահեցրել, որ գործը վերանայվում է, յուրաքանչյուր դրվագ ամենայն մանրամասնությամբ նորից ուսումնասիրվում է, և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Դատախազությունը նաև ասել է, որ Մարիամի նախկին սկեսուրը՝ Ռուսաստանում կալանավորված Հայկանուշ Միքայելյանը, մի քանի ժամից Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով կբերվի Հայաստան:
Վիդեոն՝ Անահիտ Հայրապետյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել