
Կառավարությունում հրաժեշտ տվեցին Արփինե Հովհաննիսյանին
Կառավարության այսօրվա նիստի ավարտին, մինչ օրակարգի գաղտնի քննարկվող հարցերին անդրադառնալը, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամների անունից հրաժեշտ տվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
«Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել տիկին Հովհաննիսյանին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, ցանկանալ իրեն ամենայն բարիք և այդ արդյունավետությունը, որը ինքը ցուցաբերել է կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև ազգային ժողովում։ Շնորհակալություն ձեզ չափազանց շատ», - ասաց վարչապետը, որին հաջորդեցին կառավարության անդամների ծափողջյունները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել