
Վարչապետի՝ դպրոցների օպտիմալացման, կրթաթոշակների տրամադրման հանձնարարականը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը և դպրոցներում երկրորդ հերթի բացառումը։
Նաև պետք է առաջարկություններ ներկայացվեն արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման, խոշորացման վերաբերյալ։
Երկամսյա ժամկետում ֆինանսների նախարարության հետ համատեղ պետք է մշակվի հանրապետության հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև։ Մեկամսյա ժամկետում կառավարության աշախատակազմի և շահագրգիռ կողմերի հետ պետք է քննարկում կազմակերպվի՝ անձեռնամխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ։
Կարապետյանը նաև հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի առաջարկությունների հիման վրա լրամշակել և գործադիր ներկայացնել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծ, չորսամյա ժամկետում էլ մշակել ուսանողներին ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ։
Մեկնաբանել