
Պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցը 12 հատ ավտոմեքենա ունի
Աջափնյակցի Հայկ Ավագյանը «Պետական գույքի կառավարման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է: 2016թ. սկզբում նույն ՊՈԱԿ-ում աշխատել է որպես շենքերի սպասարկման բաժնի պետի տեղակալ:
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Ավագյանը Հանրապետական ցուցակով առաջադրվել է որպես ավագանու թեկնածու: Զբաղեցնում է ցուցակի 79-րդ տեղը:
Հայկ Ավագյանը 27 տարեկան է, սակայն հասցրել է ունենալ 12 հատ ավտոմեքենա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն` ավագանու թեկնածուն որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձ՝ մոտ 3 միլիոն 376 հազար դրամ:
Հայկ Ավագյանը չի հայտարարագրել ոչ անշարժ գույք, ոչ էլ դրամական միջոցներ:
Լուսանկարը՝ Հայկ Ավագյանի ֆեսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել