HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ' հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ:

2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող N մարտական դիրքերի տարածություններով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։

Կոմիտեն տեղեկացնում է, որ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից՝ դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, կրակոցներ է արձակել հեռուստատեսության «Դիրքերում» հաղորդման նկարահանող խմբի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հաղորդման օպերատոր Դավիթ Արայիկի Աթայանն ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել հոսպիտալ:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում  է նախաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter