HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն անդրադարձել է պետական մարմինների գործունեության կազմակերպման թերություններին

Կառավարության այսօրվա նիստին, անդրադառնալով կառավարության և հանրապետական գործադիր մարմինների գործունեության կազմակերպման թերություններին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Սույն թվականի հունվարի 17-ին ներկայացվել էր հանձնարարական կառավարության նիստին ներկայացվող հարցերը ՀՀ օրենսդրության պահանջներին ամբողջությամբ պահպանելու և նիստին տրված հանձնարարականները պատշաճ և սահմանված ժամկետներում կատարելու վերաբերյալ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը զեկուցել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ կառավարության նիստին ներկայացվող հարցերը չեն համապատասխանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրված ժամկետները չեն պահպանվել»:

Այդ ամենը հաշվի առնելով՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին կառավարության նիստերի քննարկմանը ենթակա իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացվեն օրենսդրությամբ սահմանված պահանջների խստագույն պահպանմամբ և պատշաճ մակարդակով, իսկ դրանք լրամշակելու հանձնարարական ստանալու դեպքում' խստորեն պահպանել տրված ժամկետները։ «Կառավարության նիստերի, խորհրդակցությունների և այլ քննարկումների ընթացքում ներկայացվող հանձնարարականների կատարման ժամկետների հաշվարկը դիտարկվում է դրանց հնչեցման պահից, իսկ ակնկալվող արդյունքը պետք է ներկայացվեն պատշաճ որակով։ Երկու պահանջներից մեկի բացակայությունը դիտարկվելու է որպես հանձնարարականի կատարողականի բացակություն»,-նշել է կառավարության ղեկավարը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել սահմանել խիստ վերահսկողություն առաջին կետում նշված գործողությունների կատարման և ՀՀ կառավարության աշխատակազմի պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար զեկուցել:

Անդրադառնալ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին կառավարության նիստին տրված հանձնարարականներին` Կարեն Կարապետյանը նշել է. «Հաշվի առնելով բարձրացված հարցերի և հիմնախնդիրների կարևորությունը, անհրաժեշտ եմ համարում մոտ ապագայում քննարկել տրված հանձնարարականների կատարողականի հսկողությունը: Միաժամանակ տեղեկացնեմ, որ ներկայացվել են նաև կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների ամփոփ ցանկը ըստ նախարարությունների և գերատեսչությունների: Այդ նպատակով հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին սույն թվականի մայիսի 13-ին կազմակերպել համապատասխան խորհրդակցություն և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները: Խորհրդակցության ժամանակ հատուկ անդրադառնալ նաև ցանկում ներառված կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքին՝ առաջարկելով լսել կատարման վերաբերյալ 2-3 նախարարությունների հակիրճ հաշվետվությունը»:

Գործադիրի ղեկավարը հայտնել է, որ վաղը կուղարկեն հանձնարարականների կատարման և որակի վերաբերյալ ամբողջ նյութը, ինչպես նաև կներկայացվի ցանկը, որտեղ բացի մեծ հանձնարարականներից, ներկայացվել են խոշոր ծրագրերը, նախագծերը, որոնց նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter