Մշակվում է պետություն-մասնավոր հատված փոխգործակցության օրենսդրական փաթեթ
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեցեկացնում են, որ Վահան Մարտիրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին:
Կողմերը քննարկել են պետություն-մասնավոր հատված փոխգործակցության մասին օրենսդրական փաթեթի մշակման նախագծին առնչվող հարցեր: ՎԶԵԲ-ը աջակցում է կառավարությանը՝ ձևավորելու պետությունբ - մասնավոր հատված համագործակցության ժամանակակից մոդել, այդ թվում՝ ստեղծելով պետություն - մասնավոր հատված փոխգործակցության մասին բազմակողմանի օրենսդրություն:
ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, հայտնել է, որ օրենսդրական փաթեթի մշակման ընթացքում հանդիպումներ են ունենում տարբեր գերատեսչությունների հետ` քննարկելու հիմնական դրույթները, համակարգման գործընթացն ու ժամկետները:
Առանձնապես կարևորվեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ շփումները` հաշվի առնելով, որ նախարարությունն այս նախագծի հիմնական շահառուներից մեկն է: Վ.Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ամբողջ գործընթացին` կիսվելով մասնավոր հատվածի հետ գործակցության նախարարության փորձով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել